Մատչելիության հղումներ

Իրանը թիրախավորում է ոչ միայն ռազմական օբյեկտները, այլև ողջ երկիրը. Կատար

Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարի, արխիվ
Կատարի արտգործնախարարության խոսնակ Մաջեդ ալ-Անսարի, արխիվ

Կատարում Իրանի թիրախները միայն ռազմական չեն, թիրախում է հայտնվել երկրի ողջ տարածքը, հայտարարել է Կատարի արտգործնախարարության խոսնակը:

Մաջեդ ալ-Անսարին ասել է, որ նույնիսկ Համադի միջազգային օդանավակայանին հարվածելու փորձեր են եղել, որոնք ձախողվել են։

Իրանը նաև Կատարին չի տեղեկացրել սպասվող հրթիռային հարձակումների մասին, ասել է նա։

Կատարը ապացուցել է, որ ոչ ոք չի կարող իրեն սպառնալ, ընդգծել է ալ-Անսարին: «Մենք լիովին պատրաստ ենք, նման հարձակումներն անպատասխան չեն մնա», - նշել է նա։

Կատարի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ երեկ իրանական երկու կործանիչները մտել էին Կատարի օդային տարածք՝ չնայած նախազգուշացմանը, և խոցվել են դեպի Դոհա ճանապարհին: Կատարը դեռևս փնտրում է դրանց անձնակազմին, հայտնել է ալ-Անսարին։

XS
SM
MD
LG