Մատչելիության հղումներ

Իրանը սպառնացել է «ցավոտ հարվածներով», եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները

Մաջիդ Մուսավի
Մաջիդ Մուսավի

Իրանը սպառնացել է «երկարատև և ցավոտ հարվածներով» պատասխանել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին, եթե ԱՄՆ-ն վերսկսի հարձակումները և վերահաստատի իր պահանջը Հորմուզի նեղուցի նկատմամբ:

Իրանի ավիատիեզերական ուժերի հրամանատարը հայտարարել է, որ աշխարհը տեսել է, թե ինչ տեղի ունեցավ տարածաշրջանում ամերիկյան բազաների հետ պատերազմի օրերին: «Նույնը տեղի կունենա նաև ձեր ռազմանավերի հետ»,- սպառնացել է Մաջիդ Մուսավին։

Իրանի նախագահն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը կխորացնի Պարսից ծոցում մատարարումների խափանումները և չի ծառայի իր նպատակին: Ծովային շրջափակում կամ սահմանափակումներ կիրառելու ցանկացած փորձ հակասում է միջազգային իրավունքին և դատապարտված է ձախողման, նշել է Մասուդ Փեզեշքիանը:

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում ծովային շրջափակման անվան տակ, ռազմական գործողությունների ընդլայնում է պետության դեմ, որը պարզապես վճարում է իր անսասանության և անկախության գինը։ Այս անարդար մոտեցման շարունակումն անհանդուրժելի է»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Մինչ այդ ամերիկյան Axios-ը գրել էր, որ երեկ Կենտրոնական հրամանատարությունը նախագահ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ ռազմական հնարավոր գործողությունների նոր ծրագիրը, եթե բանակցությունները ձախողվեն։



XS
SM
MD
LG