«Իրանը պատրաստ է հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և սպառազինություն վաճառել աշխարհի ցանկացած երկրի՝ հատկապես արաբական և իսլմական պետություններին», - այսօր Թեհրանում ընթացող համաժողովի ընթացքում հայտարարել է իսլամական հանրապետության իշխանության երեք թևերի աշխատանքը համակարգող Քաղաքական նպատակահարմարության խորհրդի նախագահ, «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» նախկին հրամանատար Մոհսեն Ռեզաին։
Նրա խոսքով Իրանը երրորդ երկրների կարող է զենք վաճառել միայն մեկ նախապայմանով՝ եթե այն օգտագործվի արտաքին վտանգին հակազդելու համար։
«Մենք պատրաստ ենք վաճառել մեր արտադրած սպառազինությունը, որպեսզի ժողովուրդները կարողանան պաշտպանել իրենց», - նշել է Ռեզաին։