Մատչելիության հղումներ

Իրանը կվերադառնա դիվանագիտությանը, եթե ԱՄՆ-ն ընդունի, որ ճնշումն արդյունք չի տալիս. Արաղչի

Իրանը կվերադառնա ԱՄՆ-ի հետ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելուն, եթե Վաշինգտոնն ընդունի, որ իր գործադրած ճնշումն արդյունք չի տալիս, հայտարարել է Իրանի արտգործնախարարը:

Կատարի վարչապետի հետ Թեհրանում հանդիպումից հետո Աբբաս Արաղչին սոցցանցրում գրել է, որ ԱՄՆ-ն պետք է վստահություն կառուցի Իրանի հետ հարաբերություններում, ճանաչի Իրանի իրավունքները և կատարի իր փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները։

«Դիվանագիտությանը վերադառնալն անհնար չէ։ Այն կախված է ԱՄՆ-ի կողմից մեկ պարզ փաստի ընկալումից՝ ճնշումը չի աշխատում։ ԱՄՆ-ն պետք է վստահություն կառուցի, հարգալից խոսի, ճանաչի մեր իրավունքները և կատարի ստանձնած պարտավորությունները», - X-ում գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը չի բանակցում Թեհրանի հետ: Դոնալդ Թրամփն ընդգծել էր, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանին տնտեսապես պատժելու վրա և խոստացել էր պատժամիջոցներ կիրառել Իրանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրների նկատմամբ:


XS
SM
MD
LG