Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին բանակցություններ է անցկացրել Կատարի իր պաշտոնակից, միաժամանակ նաև վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Լուրը հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանում և օրակարգում է եղել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի հարցը։
Կատարի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ այցի ընթացքում կքննարկվեն տարածաշրջանում լարվածության թուլացման և Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման ուղիները։