Մատչելիության հղումներ

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը. Reuters

Իրանը դրականորեն է դիտարկում Պակիստանի կողմից առաջարկված երկշաբաթյա հրադադարի խնդրանքը, Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է երկու շաբաթով երկարաձգել Իրանին տված վերջնաժամկետը: Պակիստանի վարչապետը նաև դիմել է Իրանին՝ որպես բարի կամքի դրսևորում, երկու շաբաթով բացել Հորմուզի նեղուցը:

Իրանին տված վերջնաժամկետից ժամեր առաջ ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ Իրանում այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կվերանա, եթե Թեհրանը չընդունի պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկները և չբացի Հորմուզի նեղուցը:

XS
SM
MD
LG