Իրանի իշխանությունները 2025 թվականին մահապատժի են ենթարկել առնվազն 1,639 մարդու՝ ինչը ամենաբարձր տարեկան ցուցանիշն է 1989 թվականից ի վեր, հայտնում է RFE/RL-ը՝ հղում անելով երկու հասարակական կազմակերպությունների համատեղ զեկույցի։
Մահապատժի ենթարկվածների թիվը 68 տոկոսով ավելի է 2024 թվականի համեմատ (975 մարդ)։ Զեկույցում նշվում է նաև, որ կախաղանով մահապատժի են ենթարկվել 48 կին։ Այս տվյալները ներկայացրել են Նորվեգիայում գործող Iran Human Rights»(IHR) և Փարիզում հիմնված ogether Against the Death Penalty (ECPM) կազմակերպությունները՝ ապրիլի 13-ին հրապարակված իրենց համատեղ տարեկան զեկույցում։
Զեկույցում զգուշացրել են, որ Իրանում կարող է ընդլայնվել մահապատժի կիրառումը հունվարյան բողոքի ցույցերից և Իսրայելի ու Միացյալ Նահանգների հետ պատերազմից հետո։
ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների մոնիթորինգի HRANA խումբը հայտարարել է, որ հունվարին Իրանի կողմից ցուցարարների դեմ բռնությունների ժամանակ գրանցվել է գրեթե 7000 մահ և բազմաթիվ այլ ձերբակալություններ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա օդային հարվածներ հասցնելուց ի վեր զոհվել է ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։