Իրանը շաբաթ օրը մահապատժի է ենթարկել երկու տղամարդու, որոնք, ըստ երկրի իշխանությունների, դատապարտվել են ընդդիմադիր խմբավորման՝ Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպության հետ կապերի և զինված հարձակումներ իրականացնելու համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Իրանական ժողովրդի մոջահեդների կազմակերպութունը իրանական ընդդիմադիր կազմակերպություն է, որը գործում է 1960-ականներից և ընդդիմացել է թե՛ շահի իշխանությանը, թե՛ Իսլամական Հանրապետությանը։ Միացյալ Նահանգները նախկինում այն ներառել էր օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սակայն 2012 թվականին այդ կարգավիճակը հանվել էր։