Մատչելիության հղումներ

Իրանի պատասխանը ԱՄՆ-ի հարձակումներին «ավելի ցավոտ կլինի». Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն այօսր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «քանի դեռ ուշ չէ» պետք է հասկանա, որ Իրանի դեմ պատերազմում խաղի կանոնները փոխվել են։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում իրանական մի քանի նավթատարների վրա հարձակում իրականացնելուց մեկ օր անց։

«Այսուհետ Իրանի շահերի և անվտանգության դեմ ցանկացած հարձակում կստանա ավելի արագ, ավելի ծանր և ավելի ցավոտ պատասխան», - իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում ասել է Թեհրանի գլխավոր բանագնացը:

Նախօրեին ԱՄՆ զինված ուժերը հայտարարեցին, որ հարվածներ են հասցրել և ոչնչացրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված երեք նավթատար նավ՝ այն բանից հետո, երբ իրանական ռազմական կառույցը կրակ է բացել ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։

ԱՄՆ զինված ուժերի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել էր․ «ԻՀՊԿ-ի համար ուղերձը պետք է հստակ լինի․ եթե դուք կրակում եք մեր երկու նավերի ուղղությամբ, մենք ձեզ ավելի մեծ տնտեսական վնաս ենք հասցնելու՝ ոչնչացնելով ձեր երեք նավերը»։


XS
SM
MD
LG