Մատչելիության հղումներ

Իրանի հրթիռային հարվածներից Իսրայելի երկու քաղաքներում վիրավորվել է ավելի քան 100 մարդ

Դիմոնա, մարտի 21,2026թ.
Դիմոնա, մարտի 21,2026թ.

Շաբաթ օրը Իսրայելի հարավում գտնվող երկու քաղաքների վրա Իրանի հրթիռային հարվածների հետևանքով ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Հաղորդվում է, որ Արադ քաղաքում վիրավորվել է 84 մարդ, որոնցից 10-ը ծանր վիճակում են, մոտակա Դիմոնայում վիրավորվել է 33 մարդ։

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Իսրայելի Դիմոնա քաղաքի վրա հրթիռային հարձակումը, որտեղ գտնվում է միջուկային օբյեկտ, «պատասխան» էր Նաթանզում գտնվող Իրանի սեփական միջուկային օբյեկտի վրա ավելի վաղ հասցված հարվածին։

«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործել են, բայց չեն որսացել հրթիռը, մենք կհետաքննենք միջադեպը և դասեր կքաղենք դրանից», - X-ում գրել է Իսրայելի բանակի խոսնակ Էֆի Դեֆրինը:

Հարավում տեղի ունեցած հարվածներից հետո Իսրայելի կրթության նախարարությունը հրամայեց բոլոր դասարաններն անցնեն առցանց ուսուցման:

Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին՝ ի պատասխան փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայելի հարձակումների։

«Շատ ծանր երեկոյից» հետո՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Իրանին և նրա դաշնակիցներին:

XS
SM
MD
LG