Մատչելիության հղումներ

Իրանը հերքում է, թե հրթիռակոծել է ԱՄՆ-ՄԲ ռազմաբազան

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Հնդկական օվկիանոսի Դիեգո Գարսիա կղզում գտնվող ԱՄՆ-Մեծ Բրիտանիայի համատեղ ռազմական բազայի ուղղությամբ հրթիռ արձակելու մասին լուրը՝ այն անվանելով «իսրայելցիների վերջին սուտը»։

Իսրայելի բանակի շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ Իրանը բազան թիրախավորելու համար օգտագործել է «երկաստիճան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ՝ 4000 կիլոմետր հեռահարությամբ»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի ուշ հայտարարել է, որ դաշինքը «չի կարող հաստատել» Իսրայելի պնդումը, որ Դիեգո Գարսիայի վրա արձակված հրթիռները իրանական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ են եղել։

Նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային մարտի 24-ին X սոցիալական ցանցում գրառման մեջ նշել է՝ վերահրապարակելով Մարկ Ռյուտեի խոսքերը, որ Իսրայելի պնդումները «կեղծ դրոշի պատմություններ» են։

Մարտի 21-ին լուրեր էին շրջանառվում, որ Իրանը Դիեգո Գարսիա բազայի վրա երկու միջին հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել, չնայած, ըստ լուրերի, հրթիռները չեն դիպել իրենց նշանակետին։

Դիեգո Գարսիա կղզին գտնվում է Իրանից մոտ 3800 կիլոմետր հեռավորության վրա և ունի Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների համատեղ ավիաբազա, որը կարող է տեղակայել հեռահար ամերիկյան ռմբակոծիչներ։

XS
SM
MD
LG