Մատչելիության հղումներ

2025-ին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտք գործել Հայաստան, քան մեկնել է երկրից. վարչապետ


Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման տեմինալը, արխիվ
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման տեմինալը, արխիվ

«2025 թվականին 8 հազար 660 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից», - հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության տվյալները;

Ըստ վարչապետի՝ ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի տարբերության նման վիճակագրություն Հայաստանում վարվում է 2010 թվականից, «և առաջին անգամ է, որ մենք ունենք դրական տարբերություն»:

«Այսինքն՝ առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիները ավելի շատ մուտք են գործել, քանի հեռացել են Հայաստանի Հանրապետությունից», - Ֆեյսբուքում հրապարակած տեսանյութում ասում է Փաշինյանը՝ որպես այդ տարբերության երկու ակնհայտ պատճառներ նշելով խաղաղությունը և տնտեսական զարգացումը, «կամ խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը»:

«2025 թվականը խաղաղության ընդամենը առաջին տարին է, առջևում խաղաղության այսպիսի բազմաթիվ, բազմաթիվ տարիներ են», - վստահեցնում է վարչապետը:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG