Մատչելիության հղումներ

«Իմ և Զելենսկիի միջև լուրջ տարաձայնություններ կային». Զալուժնի

Արխիվ
Արխիվ

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին AP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում մի շարք տարաձայնություններ է ունեցել նախագահ Զելենսկիի հետ։

Զալուժնին մասնավորաբար պնդում է, որ 2023 թվականի ամռանը կազմակերպված ուկրաինական հակահարձակումը տապալվել է, «քանի որ նախագահն ու մի շարք այլ պաշտոնյաներ բավարար ռեսուրսներ չէին տրամադրել բանակին»։

«ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ մենք մի պլան էինք գծել, որի համաձայն՝ ռազմաճակատի հարավային հատվածում «երկաթե բռունցք» էր ստեղծվում, որի միջոցով ուկրաինական զորքերը նախատեսում էին դուրս գալ Ազովի ծովի ափ՝ կտրելով դեպի Ղրիմ տանող ռուսական ցամաքային միջանցքը»,- պատմել է Զալուժնին։

Ուկրաինացի գեներալի խոսքով, սակայն, հակահարձակման համար նախատեսված սպառազինությունն ու ստորաբաժանումները կուտակվեցին ռազմաճակատի ոչ թե մեկ, այլ մի քանի հատվածներում՝ թուլացնելով ուկրաինական հարվածի ուժը։

XS
SM
MD
LG