Մատչելիության հղումներ

ԻՀՊԿ-ն հայտարարել է՝ Հորմուզի նեղուցի վերաբացումը կախված չէ Օմանի հետ բանակցություններից

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն այսօր հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կապված չէ Իրանի և Օմանի միջև բանակցությունների հետ, այլ պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից Իրանի առաջադրած պայմանների ընդունմամբ:

Նախօրեին ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել էր Իրանի և Օմանի միջև արձանագրված առաջընթացի մասին, որը կարող է շուտով հանգեցնել Հորմուզի նեղուցի վերաբացմանը և հնարավոր դարձնել նավթի արտահանման վերականգնմանը։ Նավթի արտահանումը խափանվել է Իրանի դեմ ԱՄՆ-ի՝ արդեն հինգ ամիս շարունակվող պատերազմի պատճառով։

«Հորմուզի նեղուցի վերաբացումը պայմանավորված է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված կոնկրետ մեխանիզմներով և պայմաններով և կապ չունի Իրանի ու Օմանի միջև ընթացող բանակցությունների հետ», - Հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբիի խոսքերն է մեջբերել իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

XS
SM
MD
LG