Նախօրեին ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։
Պաշտոնյան նշել է, որ առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու մասին համաձայնության հայտարարվելուց հետո ԱՄՆ-ն կվերացնի իր կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը։
«Օմանի և Իրանի միջև Հորմուզի նեղուցի հարցում առաջընթաց կա, և մենք ակնկալում ենք, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի», - ասել է պաշտոնյան։ «Առևտրային նավագնացությունն առանց խոչընդոտների վերականգնելու մասին համաձայնության հայտարարվելուց հետո ԱՄՆ-ն կվերացնի Իրանի նավահանգիստների շրջափակումը»։
«Ինչպես միշտ, ԱՄՆ-ի գործողությունները շարունակելու են հիմնված լինել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա և պայմանավորված են լինելու Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների իրականացմամբ», - Reuters-ի փոխանցմամբ ասել է պաշտոնյան։
Պաշտոնական հայտարարություն կողմերի կողմից առայժմ չի հնչել: