Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայի առաջնորդը կրկին նշանակվել է պետական գործերի նախագահ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը կրկին նշանակվել է պետական գործերի նախագահ, հայտնել է պետական KCNA գործակալությունը:

Մեկ օր առաջ երկրում մեկնարկել է Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանը: Նրա ընտրությունից բացի, նիստի օրակարգում են Սահմանադրության ուղղումներն ու լրացումները, ինչպես նաև պետական կառավարման այլ մարմինների ընտրությունները:

Նիստում կքննարկվի նաև երկրի հնգամյա տնտեսական ծրագիրը, որը հայտարարվել է կուսակցության իններորդ համագումարում:

XS
SM
MD
LG