Հյուսիսային Կորեայում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվել է նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-ամյակին նվիրված շքերթին հետևել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը, հայտնել Է պետական լրատվական գործակալությունը:
Զորահանդեսի ժամանակ Կիմ Չեն Ընի կողքին էին Չինաստանի վարչապետ Լի Ցյանը, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Վիետնամի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամը, այլ բարձրաստիճան օտարերկրացիներ ևս հետևել են միջոցառմանը:
Ներկայացված այլ սպառազինությունների թվում էին հիպերձայնային բալիստիկ հրթիռները, թևավոր հրթիռները, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի նոր տեսակը և այլն: