Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը մերժում է «Հյուսիսային հոսքի» պայթեցման անկախ հետաքննություն սկսելու Մոսկվայի առաջարկը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման անկախ հետաքննություն սկսելու Ռուսաստանի առաջարկը։

Ռուսական պատվիրակությունը գազատարի պայթեցմանը վերաբերող բանաձևի նախագիծն Անվտանգության խորհրդի անդամներին էր ներկայացրել երկուշաբթի երեկոյան։

Դրա օգտին, սակայն, Ռուսաստանից բացի, քվեարկել են միայն Չինաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։ Անվտանգության խորհրդի ևս 12 անդամները ձեռնպահ են մնացել։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևը հաստատված է համարվում, եթե այդ կառույցի մշտական անդամներից որևէ մեկի կողմից վետոյի բացակայության պայմաններում ներկայացված փաստաթղթի օգտին քվեարկում են խորհրդի առնվազն 9 անդամներ։

XS
SM
MD
LG