Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը կոչ է արել կաթոլիկ կայքերում տեղադրել Վատիկանի պաշտոնական նորությունների հոսքը

Արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակության հոսքի դեմ պայքարի շրջանակում Հռոմի Պապ Լեո 14-րդը կոչ է արել կաթոլիկ կազմակերպություններին իրենց կայքերում տեղադրել Վատիկանի պաշտոնական նորությունների ուղիղ հոսքը։

Այստեղ կներկայացվեն Պապի պաշտոնական տեսանյութերի մշտապես թարմացվող ելույթները, հայտարարությունները, տեքստերը՝ 40 տարբեր լեզուներով։

Իր նամակում պապը եպիսկոպոսներին ասել է, որ սա «ավետարանչության գործիք» է։

2025 թվականի մայիսին Լեոյի՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո AFP-ի հետաքննությունը բացահայտել էր YouTube-ի և TikTok-ի տասնյակ էջեր, որոնք տարածում էին Pապին վերագրվող արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութեր և ձայնագրություններ։ Օրինակ՝ TikTok-ում արհեստական բանականությամբ ստեղծված իսպաներեն մի տեսանյութ էր տարածվել, որտեղ Հռոմի Պապը կանանց երկրպագելու արժեքի մասին էր քարոզում։ Այն հավաքել էր 9.6 միլիոն դիտում։

Վատիկանից բացատրում են, որ այս նոր նախաձեռնությունը պայքար է կեղծ լուրերի դեմ։



XS
SM
MD
LG