Մատչելիության հղումներ

Հրդեհներ ԱՄԷ-ի և Բահրեյնի էներգետիկ ենթակառուցվածքներում

Իրանական հարվածի արդյունքում հրդեհ ԱՄԷ-ում, 1-ը մարտի, արխիվ
Իրանական հարվածի արդյունքում հրդեհ ԱՄԷ-ում, 1-ը մարտի, արխիվ

Իրանի հարվածները հրդեհների պատճառ են դարձել ԱՄԷ-ի և Բահրեյնի էներգետիկ ենթակառուցվածքներում

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ փորձում են մեկուսացնել նավթաքիմիական գործարաններից մեկում բռնկված հրդեհը՝ Իրանի կողմից Պարսից ծոցի հարևանների տարածքում օդային շարունակական հարվածների ֆոնին։

«Իշխանություններն արձագանքում են «Բորուժ» նավթաքիմիական գործարանի տարածքում մի քանի հրդեհի, որը բռնկվել է ՀՕՊ համակարգի կողմից հաջող խոցումից հետո ընկած բեկորներից», - ասվում է Էմիրությունների լրատվական ծառայության այսօր տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Աբու Դաբիում գտնվող գործարանում աշխատանքներն «անմիջապես դադարեցվել են, կատարվում է հասցված վնասների գնահատում»։ Աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։

ԱՄԷ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ պատասխանում է իրեն հասցվող հրթիռային և դրոնային հարվածներին։

Իրանական անօդաչուն հրդեհի պատճառ է դարձել նաև Բահրեյնի էներգիայի պետական գործակալության պահեստում։

Bapco Energies-ը հաստատում է, որ միջադեպ է գրանցվել իր պահեստներից մեկում։ <Իրանի թշնամական դրոնային հարձակման արդյունքում բռնկվել է բաքերից մեկը», - նշվում է գործակալության հաղորդագրության մեջ՝ առանց հստակեցման՝ կոնկրետ որտեղ է հրդեհ եղել։

«Հրդեհը ամբողջությամբ մեկուսացվել է․․․իրավիճակը վերահսկելի է», - հավելել են գործակալությունից։

Հաղորդագրության համաձայն՝ վիրավորներ չկան։


Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG