Արաբական Միացյալ Էմիրությունները փորձում է հետ մղել և որսալ իր ուղղությամբ արձակված հրթիռների և անօդաչու սարքերի հարձակումները, առավոտյան հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը նշել է, որ հարձակումներն իրականացվել են Իրանի կողմից, և զգուշացրել է բնակչությանը երկրի տարբեր հատվածներում լսվող ձայների մասին՝ ընդգծելով, որ իրականացվում են հրթիռների վնասազերծման աշխատանքներ։
Իր այսօրվա ելույթում ԱՄՆ նախագահը շնորհակալություն էր հայտնել ԱՄԷ-ին և Պարսից ծոցի մյուս դաշնակիցներին, որոնք հայտնվել են Իրանի հարվածների տակ՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների։
Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանի իշխանություններն իրականացնում են «խելահեղ ահաբեկչական հարձակումներ» նավթատարների և հարևան երկրների դեմ, որոնք «ոչ մի առնչություն չունեն հակամարտության հետ»: