Մատչելիության հղումներ

Հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովում սաուդական նավթատարի են հարվածել

Կարմիր ծով, արխիվ
Կարմիր ծով, արխիվ

Եմենի հութիները հայտարարել են, որ Կարմիր ծովի հյուսիսում Սաուդյան Արաբիային պատկանող նավթատարի են հարվածել։ Շարժման ռազմական խոսնակը հայտնել է, որ Wafa նավթատարին բալիստիկ հրթիռներով «ճշգրիտ հարված» է հասցվել Յանբու նավահանգստի մոտ։

Ըստ նրա՝ նավթատարի վրա այս հարձակումը «Եմենի զինված ուժերի կողմից հարևան երկրի նկատմամբ ծովային շրջափակում սահմանելու որոշման իրականացման» մաս է։

«Այս վերջին հարձակումը ներառյալ հուլիսի 22-ին ծովային շրջափակման սկսվելուց ի վեր մեր ուժերի կողմից թիրախավորված սաուդյան նավթատարների ընդհանուր թիվը հասել է ութի»,- ասվում է նրա հայտարարությունում։

Իրանի աջակցությունը վայելող հութիներն ի պաշտպանություն Իրանի արդեն երկու շաբաթ փակել են Կարմիր և Արաբական ծովերն իրար կապող Բաբ էլ-Մանդեբի նեղուցը, որը, ինչպես Հորմուզի նեղուցը, մեկ այլ կարևորագույն առևտրային ուղի է։

Հութիների ռազմական խոսնակի հայտարարությունում նաև նշվում է, որ նեղուցի շրջափակման ընթացքում Կարմիր և Արաբական ծովերում 29 նավի արգելվել է շարունակել ուղևորությունը, ինչի հետևանքով դրանք ստիպված են եղել հետ գնալ։


XS
SM
MD
LG