Մատչելիության հղումներ

Ռուբիո․ «Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»

«Իրանի հետ բանակցություններում առաջընթաց կա»,- Reuters-ի փոխանցմամբ այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Իրանի հետ պայմանավորվածությունները կարող են ձեռք բերվել արդեն «ամենամոտ ապագայում»։ Դրա հետ մեկտեղ Ռուբիոն նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացման հարցում վերջնական պայմանավորվածություններ դեռ չկան։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն այսօր ավելի վաղ ևս պնդել էր, որ Իրանի հետ բանակցություններում՝ ներառյալ դրանց՝ Հորմուզի նեղուցին վերաբերող հատվածում, զգալի առաջընթաց կա։ «Թեհրանի հետ համաձայնությունները կարող են ձեռք բերվել արդեն այսօր կամ վաղը»,- CNBC հեռուստաընկերության եթերում նշել է Բեսենթը։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր.- «Ոչինչ չի հասնի Իրանին, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի հասնի Իրանին, եթե Համաձայնագիր կամ Լիակատար Կապիտուլյացիա չկնքվի»։

«Անկախ նրանից՝ Իրանը ցանկանում է դա ընդունել, թե ոչ, մենք իրականում խոսում ենք մի խնդրի լուծման մասին, որը իրենք են ստեղծել տասնամյակներ շարունակ»,- հավելել էր նախագահ Թրամփը:


XS
SM
MD
LG