Եմենցի ավելի քան 500 զինծառայողներ զոհվել, ևս շուրջ 1500-ը սպանվել են հութի զինյալների հետ վերջին մեկ ամսվա կռիվներում: Al-Jazeera-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Եմենի կառավարությանն աջակցող Ազգային դիմադրության ուժերը՝ վստահեցնելով, որ հութիների կորուստները շատ ավելի մեծ են՝ հազարից ավելի զոհված և հազարավոր վիրավորներ:
Al-Jazeera-ն ընդգծում է, որ այս թվերը չի կարող ճշտել անկախ աղբյուրներից:
Անցնող շաբաթվա ընթացքում հութիները նախ գրավեցին Եմենի առանցքային Մոխա նավահանգիստը Կարմիր ծովում, ապա լիակատար վերահսկողության տակ վերցրեցին Կարմիր ծովի՝ Եմենի տարածքում գտնվող ողջ ափամերձ գիծը և գրավեցին Պերիմ կղզին անմիջապես Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ:
Դրանով է՛լ ավելի են վտանգվել նավթի համաշխարհային մատակարարումները, որոնք խաթարվել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ընթացքում Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումների ֆոնին:
Կատաղի մարտերը շարունակվում են՝ հութիները փորձում են առաջանալ Եմենի հարավում և հյուսիսում, հայտնել են Ազգային դիմադրության ուժերը:
Հութիները՝ պաշտոնապես հայտնի որպես «Անսար Ալլահ», վայելում են Իրանի աջակցությունը և Իրանի գլխավորած «դիմադրության առանցքի» մաս են: