Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան կդադարեցնի գազի մատակարարումները Ուկրաինա, մինչև «Դրուժբա» նավթատարով նավթի հոսքերը չվերսկսվեն։
«Մենք աստիճանաբար դադարեցնում ենք Հունգարիայից դեպի Ուկրաինա գազի մատակարարումները և մեզ մոտ մնացած գազը կպահեստավորենք Հունգարիայում»,- ասել է Օրբանը՝ Facebook-ում հրապարակված տեսանյութում։
Հունգարիան դադարեցրել է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա այն պատճառով, որ հունվարի 27-ից Ուկրաինայի տարածքով անցնող ռուսական նավթի մատակարարումը «Դրուժբա» նավթամուղով դադարեցվել է թե՛ Հունգարիա, թե՛ Սլովակիա։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն սա անվանել է Ուկրաինայի կողմից քաղաքական շանտաժ։
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է, որ Հունգարիան և Սլովակիան ժամանակավորապես ստանան նավթ «Ադրիա» նավթամուղով։ Մատակարարումների մեկնարկը պլանավորվում է ապրիլին։
Ուկրաինան պարզաբանել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարձակման հետևանքով և վերանորոգման համար ժամանակ է պետք։