Անցած գիշեր Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երկու առևտրային նավեր։
Reuters-ի տեղեկություններով՝ դրանցից մեկը Քաթարին պատկանող «Ալ Ռեքայաթ» նավն էր, որը հեղուկ գազ էր տեղափոխում։ Երկրորդ տուժած նավը Սաուդյան Արաբիայի դրոշի ներքո նավարկող «Վեյդան» տանկերն էր։
Axios-ի տեղեկություններով՝ նավերը հարձակման են ենթարկվել Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» կողմից։
«Նավերը զգալի վնաս են կրել, սակայն դրանց անձնակազմերի անդամների շրջանում տուժածներ չկան», - գրել է կայքը՝ ամերիկացի պաշտոնյաներին վկայակոչելով։