Նյու Դելին ԱԳՆ է կանչել Ուկրաինայի դեսպանին՝ բողոք հայտնելու Սև ծովով ընթացող առևտրային նավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով Հնդկաստանի քաղաքացի է զոհվել։
Ըստ պաշտոնական հայտարարության՝ հնդկական կողմը դեսպան Պոլիշչուկին խնդրել է Կիևին փոխանցել, որ նման գործողությունները «վտանգում են անմեղ քաղաքացիական նավաստիների կյանքը, անընդունելի են և պետք է կանխվեն»։
Անցյալ շաբաթ Նյու Դելին բողոքի նոտա էր հանձնել նաև Ռուսաստանի դեսպանին՝ Օդեսա նավահանգստից բեռնատար նավի վրա հարձակման կապակցությամբ, որի հետևանքով զոհվել էր Հնդկաստանի չորս քաղաքացի։
Հնդկաստանը աշխարհում առևտրային նավագնացության ոլորտում նավաստիների խոշորագույն մատակարարներից է։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2025-ին երկրում եղել է ավելի քան 320 հազար գործող նավաստի։