Մատչելիության հղումներ

Հնդկաստանի ԱԳ նախարարը վաղը կայցելի Ադրբեջան

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկար, արխիվ
Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկար, արխիվ

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը վաղը պաշտոնական այց է կատարելու Ադրբեջան:

Հնդկաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ նախատեսված է նախարարի հանդիպումը ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Սուբրամանյամ Ջայշանկարը և Ջեյհուն Բայրամովը քննարկելու են Հնդկաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ կապերը:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի արտգործնախարարը մի շարք այլ պետական պաշտոնյաների հետ նույնպես հանդիպելու է:

Այլ մանրամասներ հաղորդագրությունները չեն փոխանցում:

​
XS
SM
MD
LG