ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կաջակցեր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպմանը։
«Կարծում եմ՝ հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին։ Նրանք պետք է վերջ դնեն այս հակամարտությանը», - նշել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Զելենսկին կարող է ցանկացած պահի ժամանել Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել ՌԴ նախագահին։ Նա նաև ընդգծել է, որ Կրեմլում տեսել են Զելենսկու նամակը, և դրա մասին կզեկուցեն Պուտինին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով հանդիպել չեզոք երկրում։
«Ուկրաինան առաջարկում է ավարտել պատերազմը մեր և ձեր միջև ձևաչափով։ Ես ձեզ հանդիպում եմ առաջարկում», - գրել է Զելենսկին։