Մատչելիության հղումներ

Զելենսկին Պուտինին հանդիպում է առաջարկել չեզոք երկրում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով հանդիպել չեզոք երկրում։

Ուղերձը հրապարակվել է Սանկտ Պետերբուրգում դրոնային հարձակումից հետո, որտեղ այս օրերին անցկացվում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը։

«Ուկրաինան առաջարկում է ավարտել պատերազմը մեր և ձեր միջև ձևաչափով։ Ես ձեզ հանդիպում եմ առաջարկում», - գրել է Զելենսկին։

Նա նշել է, որ Մոսկվան կամ Կիևը նման հանդիպման համար հարմար վայր չեն։ Զելենսկու խոսքով՝ կան երկրներ, որոնք ավանդաբար ընդունում են առաջնորդներին պատերազմի և խաղաղության հարցերը լուծելու համար՝ Շվեյցարիան, Թուրքիան, արաբական աշխարհի երկրները։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների ընթացքում լիակատար հրադադարի և ռազմագերիների փոխանակման՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

Զելենսկու խոսքով՝ բանակցային գործընթացին պետք է միանան նաև ԱՄՆ-ն ու Եվրոպան՝ որպես անվտանգության իրական երաշխավորներ։

XS
SM
MD
LG