Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Պապի հուղարկավորության արարողությանը


Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Վատիկանում կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին:

Ծրագրված է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի մասնակցությունը Պապի հուղարկավորության արարողություններին։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ին՝ առավոտյան: Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի գահը ստանձնել էր 2013 թվականին:

Կաթոլիկ եկեղեցու 266-րդ առաջնորդը, ըստ իր կտակի, ցանկացել է իր հուղարկավորությունը կազմակերպել պարզեցված ձևով։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG