Մատչելիության հղումներ

Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ

Հայաստանը նոր միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է Ռուսաստանի, Միացյալ նահանգների, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ։

«Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք՝ ճակատագրական, ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին», - հայտարել է վարչապետը։

Փաշինյանը հայտնեց, թե կան գործընկերներ, որոնք Երևանին շտապեցնում են ընտրության ընթացքում։

«Ամենայն հարգանքով, մենք պետք է բոլոր նյուանսները հասկանանք։ Որովհետև, եթե մենք 5 մլրդ, 4 մլրդ, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը չորս անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ: Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում, իհարկե, համեմատությունը տեղին չի, այդքան ուղիղ չի, բայց, ենթադրենք, մեկ էլ կարա պլուտոնիումի և միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկայով սկսի աճել, դա ոնց է ազդելու մեր նախագծի տնտեսական հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք շատ լուրջ հարցեր են, բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով պետք է քննարկենք»,- շեշտեց Փաշինյանը:

XS
SM
MD
LG