Մատչելիության հղումներ

Հայաստանը երկրորդ հաղթանակը տարավ ֆուտզալի Եվրոպայի առաջնությունում և անցավ քառորդ եզրափակիչ


Ֆուտզալի Հայաստանի հավաքականը, լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը, լուսանկարը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջից

Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում և անկախ խմբային մրցաշարի վերջին հանդիպման արդյունքից ապահովեց իր մասնակցությունը քառորդ եզրափակիչին:

Այսօր Լիտվայի Կաունաս քաղաքում կայացած խաղում Հայաստանի ընտրանին 5:4 հաշվով առավելության հասավ Չեխիայի թիմի նկատմամբ և այժմ հնարավոր առավելագույն՝ 6 միավորով միանձնյա գլխավորում է B խմբի աղյուսակը:

Առաջին խաղում հունվարի 22-ին Հայաստանը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային:

Հունվարի 28-ին Հայաստանի հավաքականը Կաունասում կհանդիպի Լիտվայի ընտրանու հետ:

Քառորդ եզրափակիչ հանդիպումները նախատեսված են հունվարի 31-ին՝ այդ օրը կխաղա Հայաստանի ընտրանին, և փետրվարի 1-ին:

Փետրվարի 4-ին կանցկացվեն մրցաշարի երկու կիսաեզրափակիչները, փետրվարի 7-ին՝ երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած տարվա մարտին երկրի հավաքականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալն արդեն պատմական հաջողություն էր որակել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG