Մատչելիության հղումներ

Հայաստանը COP17-ի շրջանակում պատրաստ է հյուրընկալել ադրբեջանական պատվիրակությանը. Մաթևոսյան

Հայաստանը Cop17-ի շրջանակում պատրաստ է հյուրընկալել նաև ադրբեջանական պատվիրակությանը: Այս մասին հայտարարել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Նախարարը նշել է, որ հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ՄԱԿ-ը:

«Բոլոր երկրները տեղեկացված են օրերի հետ կապված: Պաշտոնական հրավեր չի ուղարկվել, առաջիկայում կուղարկվի: Հրավերն ուղարկվում է ՄԱԿ-ի հետ, սա և՛ մեր միջոցառումն է, և՛ գլոբալ միջոցառում է, մենք հրավիրում ենք բոլոր երկրներին, բոլոր 196 երկրներին», - նշել է նա:

  • ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական երեք գլոբալ կոնվենցիաներից մեկն է, կարգավորում է միջազգային հանրության ջանքերը շրջակա միջավայրի կենսունակության, կենսաբանական բազմազանության պահպանման, վերականգման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։
  • Համաժողովները կազմակերպվում են երկու տարին մեկ անգամ։


XS
SM
MD
LG