Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հռչակագիր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:

«Այսօր Քիր Սթարմերի հետ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված համատեղ հռչակագրով բացում ենք նոր ու խոստումնալից էջ մեր հարաբերություններում, որոնք կառուցված են ընդհանուր արժեքների և ամրապնդված համագործակցության վրա», - X-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Քիր Սթարմերը Հայաստան է ժամանել նախօրեին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է բրիտանացի վարչապետը այցելում Հայաստան:

XS
SM
MD
LG