Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ խաղաղության հասանք նախ ուժով, ապա քաղաքական միջոցներով. Ալիև

Հայաստանի հետ «մենք խաղաղության հասանք նախ ուժով», ապա քաղաքական միջոցներով, այսօր Բաքվի միջազգային համաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, կրկին պնդելով, թե հայկական կողմը ղարաբաղյան առաջին պատերազմից հետո «օկուպացրել էր ադրբեջանական հողերը, էթնիկ զտման ենթարկել» մոտ մեկ միլիոն ադրբեջանցու։

«Հիմա մենք խաղաղության ենք հասել Հայաստանի հետ ոչ միայն թղթի վրա, այլև տեղում՝ սահմաններին, այլևս կրակոցներ զոհեր, կորուստներ չկան», - ասել է Ալիևը:

«Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ Ադրբեջանը խաղաղ երկիր է։ Եվ նրանք, ովքեր մեզ մեղադրում էին երկրորդ ղարաբաղյան պատերազմի և ապա (Ղարաբաղում) հակաահաբեկչական գործողության ժամանակ, կամ կարճատես էին, կամ կողմնակալ, - պնդել է նա, - Մենք ուժ կիրառեցինք խաղաղության հասնելու համար, և այսօր մենք ապացուցում ենք մեր խաղաղասիրությունը»:



XS
SM
MD
LG