«Հայաստան» դաշինքը այժմ քննարկումների մեջ է և իր անելիքների ու մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այդ մասին «Ազատությանը» փոխանցեցին ընդդիմադիր դաշինքից:
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքների, 145 հազար 113 կամ ընտրողների 9.934 տոկոսի քվեներով հաղթահարել է անցումային շեմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ