Հայ-իրանական սահմանը իրանական կողից՝ Նորդուզի անցակետից փակ է։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, թե խնդիրն իրանական կողմում է, տեխնիկական խափանում կա։
Գիշերվանից ցամաքային սահմանը փակ է քաղաքացիների համար, բեռնատարները, սակայն անցնում են։
Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին էական փոփոխություններ չկան։
«Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը։
Օրական միջինը սպասարկվում է.400-450 բեռնատար, հաղորդում են ՊԵԿ-ից:
Մարտի 2-ին Երևանում Իրանի դեսպանը հայտնել էր, որ Իրան-Հայաստան ցամաքային սահմանը «սահմանին գործող համակարգերի խնդիրներով պայմանավորված» 24 ժամ փակ մնալուց հետո բացվել էր: