Այսօր առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Խարկովի կենտրոնական հատվածին, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Փլատակների տակ կարող են մարդիկ լինել», - ասել է Սինիգուբովը։
Ռուսական կողմը պարբերաբար հարվածներ է հասցնում ուկրաինական բնակելի շրջաններին։ Մոսկվան հերքում է քաղաքացիական անձանց, ենթակառուցվածների թիրախավորումը:
Ռուսական կողմն էլ այսօր հաղորդել է, որ օգոստոսի լույս 6-ի գիշերը Կուրսկի շրջանում 26 անօդաչու թռչող սարք է խոցվել։
Նշվում է, որ Սուջա քաղաքում հարվածներից հինգ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք երեխա։