Ուկրաինական կողմը չորեքշաբթի հայտարարել է, որ գիշերը հարված է հասցրել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանի ենթակառուցվածքներին:
Գլխավոր շտաբը նշել է, որ խոցված շրջանում պայթյուններ և հրդեհ են գրանցվել: ԳՇ-ն նաև հաստատել է Ռոստովի մարզում նավթային բազայի վրա հարված հասցնելը։
Ռուսական տեղական իշխանությունները հայտնել են, որ Կրասնոդարում ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ, վնասվել են մի քանի տներ, և անջատվել է էլեկտրամատակարարումը որոշ շրջաններում:
Տուժածները հոսպիտալացվել են: