Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան հետ կկանչի իր դեսպանին Ուկրաինայից

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համայնապատկեր, արխիվ
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի համայնապատկեր, արխիվ

Հարավային Կորեան այսօր հայտարարել է, որ հետ կկանչի իր դեսպանին Ուկրաինայից՝ ի նշան բողոքի այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից հյուսիսկորեացի երկու ռազմագերիներին Սեուլին փոխանցելու ենթադրաբար գաղտնի տեղեկությունը հրապարակելու դեմ, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Օրեր առաջ Հարավային Կորեայի նախագահն ասել էր, թե Սեուլը «հետագա քայլերի» կդիմի, եթե Ուկրաինան հրապարակավ ներողություն չխնդրի այդ բացահայտման կապակցությամբ:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը չի հաղորդել, թե երբ դեսպան Պարկ Հի-չանգը կվերադառնա հայրենիք: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ Սեուլը կշարունակի խորհրդակցությունները Կիևի հետ և հուսով է, որ վեճը երկու պետությունների միջև կհարթվի:

Հյուսիսկորեացի երկու ռազմագերիներին Հարավային Կորեային փոխանցելու մասին Զելենսկին հայտարարել էր սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ում իր ելույթում: Հարավային Կորեան Ուկրաինային մեղադրում է այդ փաստը չբացահայտելու պայմանավորվածությունը խախտելու համար, սակայն Կիևը հերքում է նման համաձայնության առկայությունը:

​
XS
SM
MD
LG