Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնը հայտարարել է, որ Սեուլը «հետագա քայլերի» կդիմի, եթե Ուկրաինան հրապարակավ ներողություն չխնդրի երկու հյուսիսկորեացի ռազմագերիների փոխանցման մասին տեղեկությունը հրապարակելու համար։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը, նա չի հստակեցրել։
Սեուլը պնդում է, որ Կիևի հետ պայմանավորվել էին այդ տեղեկությունը գաղտնի պահել, մինչդեռ ուկրաինական կողմը հերքում է նման պայմանավորվածության գոյությունը։
Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտնեց, որ երկու հյուսիսկորեացի ռազմագերի փոխանցվել է Հարավային Կորեային։
Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան ստեղծված իրավիճակը «դիվանագիտական թյուրիմացություն» է անվանել՝ նշելով, որ Կիևն աշխատում է Սեուլի հետ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ։