Բաքվում հանդիպել են կիբեռանվտանգության ոլորտի վրացի և ադրբեջանցի մասնագետները, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջև 2026 թվականի ռազմական երկկողմ համագործակցության ծրագրի հիման վրա։
Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում մասնագետները քննարկել են ռազմական գերատեսչությունների միջև տեղեկատվական անվտանգության և կիբերանվտանգության շուրջ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը: