Մատչելիության հղումներ

Հալեպում հրադադար է հաստատվել


Մեկ օր տևած բախումներից հետո Հալեպում հրադադար է հաստատվել կառավարական զորքերի և քաղաքի քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիյե թաղամասեր վերահսկող «Սիրիական դեմոկրատական ուժերի» միջև։

Բախումների հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել, ևս մի քանիսը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Փողոցային մարտերը սկիզբ էին առել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հայտարարություններից մի քանի ժամ անց։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը պնդել էր, որ սիրիացի քրդերի ուժերը միավորող «Սիրիական դեմոկրատական ուժերը» չեն կատարում գարնանը ձեռք բերված պայմանավորվածությունները։ Դրանց համաձայն՝ քրդական ջոկատները պետք է մինչև տարեվերջ ինտեգրվեին կառավարական զորքերի կազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG