Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է ընտրակաշառք տալու, ստանալու հերթական դեպքի մասին, հրապարակել ձայնագրություն:
Ըստ հաղորդագրության՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու և աջակիցներ հավաքագրելու պայմանով Լոռու մարզի Սպիտակ համայնքի Գոգարան բնակավայրի և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք։
Իրավապահները հայտնում են՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ:
Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդը խոսել էր ճնշումներից ու հետապնդումներից՝ առանց հստակեցումների: Ընդդիմադիրները իշխանությանն են մեղադրում ընտրողի քվեն գողանալու համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելի վաղ հայտարարել էր.- «Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը բառիս բուն իմաստով ունեզրկելը: Սրանք պետք է հացին կակա ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել: Սա է քաղաքական օրակարգը»: