Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք տալու դեպք բացահայտելու մասին: Ըստ հաղորդագրության, նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձեռբակալվածներ:
Հակակոռուպցիոնը մասնավորապես հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյան համայնքի տարածքային գրասենյակի պատասխանատուն, ԲՀԿ-ի անդամների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք:
Ըստ հաղորդագրության կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։
Մայիսի 27-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Վանաձորում ԲՀԿ-ի օգտին ենթադրյալ ընտրակաշառք են բաժանել: Կոմիտեն քրեական գործ է հարուցել, կան նաև ձերբակալվածներ:
Ավելի վաղ նույն հոդվածով գործեր էին հարուցվել «Բարգավաճ»-ի Շիրակի ու Տավուշի գրասենյակների դեմ: Ծառուկյանն իրավապահներին չէր արձագանքել, բայց ինքն էլ իր հերթին ճնշումներից ու հետապնդումներից էր խոսել՝ առանց հստակեցումների: