Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի վարչապետը պաշտոնանկ է արվել


Ղրղըզստանի վարչապետ Ակըլբեկ Ջապարով, արխիվ
Ղրղըզստանի վարչապետ Ակըլբեկ Ջապարով, արխիվ

Ղրղըզստանի վարչապետ Ակըլբեկ Ջապարովը պաշտոնանկ է արվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա հրաժարական է տվել՝ առանց պատճառները նշելու։

Երկրի նախագահի գրասենյակը հաստատել է, որ Ջապարովը լքել է աթոռը և կտեղափոխվի այլ պաշտոնի։

Նախագահը 64-ամյա Ադիլբեկ Կասիմալիևին նշանակել է վարչապետի պաշտոնակատար։

Ջափարովի վրա հրաժարականի ճնշումները մեծացել էին, մասնավորապես, կոռուպցիայի մեղադրանքով բարձրաստիճան հարկային պաշտոնյաների ձերբակալություններից հետո։

60-ամյա Ջափարովը կառավարությունը ղեկավարեց երեք տարի՝ սահմանելով Ղրղըզստանի ամենաերկարակյաց վարչապետի ռեկորդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG