Մատչելիության հղումներ

Գերմանիայի պաշտպանության նախարարը քննադատել է Թրամփին՝ Պուտինին ընկերոջ պես վերաբերվելու համար

Գերմանիայի պաշտպանության նախարարը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին ընկերոջ պես վերաբերվելու համար։

Բորիս Պիստորիուսի խոսքով՝ Թրամփն անցյալ տարի Ալյասկայում կայացած հանդիպման ընթացքում Պուտինին ընդունել է ընկերոջ պես, այն դեպքում, երբ նույն ընթացքում ամբողջությամբ դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը։

Գերմանանակն Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում նախարարը նաև քննադատել է ԱՄՆ նախագահին՝ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը շատ վաղ փուլում օրակարգից հանելու համար։

«Դա կարող էր լինել բանակցային խաղաքարտ, որը հնարավոր էր օգտագործել այլ հարցերի շուրջ համաձայնության գալու համար», - ասել է Պիստորիուսը՝ խիստ քննադատելով նաև Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ շարունակվող օդային հարվածներով քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու համար։

Պիստորիուսը նաև ընգծել է, որ բանակցությունների ընթացքում կարևոր է շարունակել աջակցել Ուկրաինային, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակը, նրա պնդմամբ, տեսանելիորեն վատթարանում է։

Միևնույն ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը Բեռլինում կայացած հոգեհանգստի արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցել պատերազմի հետևանքով զոհված հարյուր հազարավոր մարդկանց հիշատակին։






XS
SM
MD
LG