Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր վաղ առավոտյան ժամանել է Կիև, որը վերջին շրջանում ամեն օր ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածների է ենթարկվում: Սա 2025 թվականից ի վեր Մերցի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք:
«Այսօր ես ժամանել եմ Կիև, որովհետև առաջիկա շաբաթներին Ուկրաինային պետք է մեր աջակցությունը: Ռուսաստանին չկանգնեցելու դեպքում նրա ռազմական մեքենան վաղ թե ուշ կշրջվի մեր դեմ», - ժամանելով Կիևի կայարան՝ հայտարարել է կանցլերը: Նրա խոսքով՝ «ուկրաինացիներին հնարավոր չէ կոտրել տեռորով»:
Նախատեսվում է Մերցի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Կանցլերը Կիևում կհայտարարի Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է 1 միլիարդ եվրոյի սպառազինություն, ինչպես նաև 350 միլիոն եվրո էներգետիկ սեկտորի վերականգնման համար: Քննարկվելու է նաև անօդաչու թռչող սարքերի և հեռահար զենքերի համատեղ արտադրության հարցը: