Մատչելիության հղումներ

Գերմանիայի կանցլերը սխալ է համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սխալ է համարում որևէ պատճառով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների թուլացումը։ Այս մասին կանցլերը հայտարարել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահագները 30-օրյա բացառություն է տվել երկրներին՝ ծովում մնացած ռուսական նավթը և նավթամթերքները գնելու համար։

Մերցն ընդգծել է, որ նավթի ռազմավարական պաշարների օգտագործումը կօգնի «որոշ չափով» վերահսկել գները։

Այս կապակցությամբ նաև մտահոգություն է հայտնել Նորվեգիան։ Վարչապետն է այսօր հայտարարել, որ չպետք է թուլացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։


XS
SM
MD
LG